Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Դարավանդները քանդում, սննդի օբյեկտներ են սարքում

Դարավանդները քանդում, սննդի օբյեկտներ են սարքում
19.12.2024 | 16:11

Դիլիջանի ոլորաններում,դարավանդը քանդել են, տեղում եգիպտացորենի վաճառքի կահավորվսծ կրպակներ են տեղադրել, տարբեր օբյեկտներ կառուցել։ Դիլիջանի բնակիչներն ասում են,որ այդ գործը կատարվում է Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանի վերահսկողությամբ։ Բնական ռելիեֆը քանդել են, միջավայրի տեսքը խաթարել, շրջակա միջավայրին վնաս պատճառել, իսկ բնապահպանական տեսչությունը չի նկատում կատարված խախտումները։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3357

Մեկնաբանություններ